Նորություններ
Ռազմական կրթության նկատմամբ հետաքրքրությունը բարձրացնելուն ուղղված խորհրդակցություն
25.02.2025
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան դիմորդներ ներգրավելու և աշակերտների մոտ ռազմագիտության նկատմամբ հետաքրքրություն ձևավորելու խնդիրների վերաբերյալ:
Հանդիպմանը ներկա են եղել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանը, մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը, ներկայացուցիչներ՝ մարզպետի աշխատակազմից, համայնքապետարաններից, հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններ և զինղեկներ:
Հանդիպում-քննարկմանը ներկայացվել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտների ուսումնական գործընթացը և հետագա սպայի դերն ու նշանակությունը, ռազմական համալսարանում իրականացված և ընթացիկ բարեփոխումները, շրջանավարտների համար նախատեսված ծրագրերն ու հետագա առավելությունները։
Ներկայացված հարցերի վերաբերյալ տեղի է ունեցել քննարկում, հարց ու պատասխան: