Նորություններ
Մարզպետի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային տոնի առիթով
08.03.2025

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առիթով։
«Սիրելի կանայք, շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա առիթով։
Ժամանակը ցույց է տվել, թե որքան ուժեղ է հայ կինը։ Այսօր պետական կառավարման մեր կարևորագույն ոլորտներ ղեկավարում են կանայք ու ղեկավարում են շատ պատասխանատու։ Իսկ ամենից առաջ կինն ընտանիքի, օջախի ջերմությունն ու ամրությունն է, մեզ կյանք տվողն ու ոգևորողը։
Միասին՝ առանց անհավասարության նշանների, շենացնենք մեր երկիրը, մեր տունը։
Սիրելի տատիկներ, մայրեր, քույրեր ու դուստեր, ամուր եղեք և շարունակեք ամրացնել մեր ազգի ապագայի հիմքերը: Թող ոչ միայն այսօր, այլև յուրաքանչյուր օր շրջապատված լինեք սիրով և հոգատարությամբ։
Մեր ամենասիրելիներ, եղեք առողջ և շատ երջանիկ»։