Նորություններ
Մարզպետն այցելել է Արտաշատի վերակառուցվող ավագ դպրոց
10.03.2025
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի հետ այցելել է Արտաշատի վերակառուցվող ավագ դպրոց, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին։
462 տեղ հզորությամբ դպրոցը վերակառուցվում է Կառավարության միջոցներով։ Ծրագրի արժեքը 1 մլրդ 238 մլն դրամ է: Շինարարական աշխատանքները սկսվել են 2023 թվականին։
Մարզպետն ու համայնքի ղեկավարը շրջել են դպրոցի մասնաշենքերում, արձանագրել առկա բացթողումները։ Սեդրակ Թևոնյանը հորդորել է շինարարությունն իրականացնել նորմերին համապատասխան և պահպանել շինարարական տեմպերը՝ ըստ ծրագրվածի։
Կրթօջախը նախատեսվում է շահագործման հանձնել տերավերջին։ Վերակառուցումից հետո դպրոցը կհամալրվի նաև ամբողջությամբ նոր գույքով։