Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետն ու նախարարը այցելել են Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ

16.03.2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ու Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանն այցելել են «Շինցեմենտ» ՍՊԸ։

Ընկերությունն արտադրում է Հայաստանի ցեմենտի շուրջ 15%-ը, բուն արտադրությունում ներգրավված աշխատակիցների թիվը 100 է, լոգիստիկ ծառայություններինը՝ 200։

«Շինցեմենտ» ՍՊԸ-ն արտադրական գործունեությունն ընդլայնելու նպատակով ներկայումս աշխատում է երեք աղացներով (նախկինում՝ մեկի փոխարեն), որի արդյունքում տարեկան արտադրվում է շուրջ 140 հազար տոննա ցեմենտ։ Նշված քանակի արտադրանք տալու համար անհրաժեշտություն է առաջանում ներմուծել շուրջ 200-210 հազար տոննա կլինկեր։
2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ընկերությունը վճարել է 1.41 մլրդ դրամ հարկեր ու մաքսային վճարներ։

Ընկերության համասեփականատերեր Գուրգեն Սարգսյանի և Համազասպ Պողոսյանի ուղեկցությամբ պաշտոնյաները շրջել են արտադրամասերով, ծանոթացել արտադրական գործընթացին, ընկերության առաջիկա ծրագրերին և ներդրված ժամանակակից սարքավորումներին։

Շրջայցի ընթացքում նախարարը ներկայացրել է պետական օժանդակության գործիքակազմը, որի կիրառմամբ կարող է ավելացվել արտադրական ծավալները։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-26 09:15:12