Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը ասորիների Նոր տարվա առիթով

01.04.2025

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել ասորիների Նոր տարվա առթիվ։

Ուղերձում ասվում է.

«Արարատի մարզի ասորական համայնքի սիրելի ներկայացուցիչներ,
շնորհավորում եմ ձեզ ասորական Նոր տարվա` Հաբ-Նիսանի կապակցությամբ:

Հայ-ասորի ժողովուրդը դարերի ընթացքում ապրել են կողք կողքի,արարել ու կառուցել, միասին դիմագրավել են բազմաթիվ փորձություններ, կիսել և՛ ուրախություն, և՛ վիշտ։ Վստահ եմ՝ մեր ժողովուրդների բարեկամությունը տարիների ընթացքում ավելի ու ավելի է ամրանալու։

Սիրելի՛ ասորիներ, թող այս գեղեցիկ տոնը խաղաղություն, երջանկություն ու շենություն բերի ձեր ընտանիքներին։

Շնորհավոր Հաբ-Նիսան»։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-16 15:02:38