Նորություններ
Հանրային քննարկման հրավեր
07.04.2025

Հասարակական կազմակերպությունների հարգելի ներկայացուցիչներ, հրավիրում ենք ձեզ ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմ՝ մասնակցելու «Գործադիր իշխանության, պետական կառավարման մարմինների պահպանման» 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի (ՄԺԾԾ) և ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի հայտերի նախագծերի հանրային քննարկմանը։
Քննարկումը տեղի կունենա սույն թվականի ապրիլի 8–ին՝ ժամը 16։00–ին, ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչությունում (4-րդ հարկ, 404 սենյակ):