Նորություններ
Մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Ապրիլի 7–ի առիթով
07.04.2025

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Ապրիլի 7-ի առթիվ.
«Սիրելի մայրեր, սիրելի կանայք,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։
Անուրանալի է կնոջ դերը ընտանիքում, սերունդներ կրթելու գործում, հասարակական և քաղաքական բոլոր բնագավառներում:
Բոլոր ժամանակներում կինը, մայրը եղել է ամենաուժեղը, դուք կարողանում եք ամուր լինել, ուժ ու ոգի փոխանցել բոլորին, եթե անգամ ձեր հոգում ցավ է և տխրություն:
Մենք անվերջ շնորհակալ ու երախտապարտ ենք ձեզ, որովհետև, սիրելի´ կանայք, կյանքը սկսվում է ձեզանից և շարունակվում ձեզանով:
Եղեք առողջ, երջանիկ և հաջողակ»։