Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ցուցահանդես՝ Արտաշատի դրամատիկական թատրոնում

10.04.2025

Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել «Յարե՛ք՝ ճժերի կործերը շկացեք» խորագրով ցուցահանդեսը, որը համախմբել էր Արտաշատ քաղաքում գործող արվեստի չորս կենտրոններին:

Ցուցահանդեսին ներկա են գտնվել ներկայացուցիչներ՝ Արարատի մարզպետի աշխատակազմից և Արտաշատի համայնքապետարանից։

Ցուցահանդեսին երեխաները իրենց գեղանկարչական և ինստալիացիոն աշխատանքներով ներկայացրել էին ազգային ավանդույթներն ու տոները։

Մինչ այս մասնակից 60 երեխաները ունեցել են հանդիպում–քննարկում ազգագրագետի հետ, մասնակցել խաղարկային դասի՝ մասնակիցը լինելով Ծաղկազարդի նախատոնակին, իսկ ցուցադրությունը ամփոփում էր այս հանդիպումներում ստացած վիզուալ ինֆորմացիան։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-16 15:02:38