Նորություններ
Անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստ
11.04.2025
Արարատի մարզպետի աշխատակազմում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի այս տարվա առաջին նիստը, որը վարել է Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը։
Նիստին մասնակցել են ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Սուսաննա Կտրակյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը, Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թթ. համալիր ծրագրի մշտադիտարկման և գնահատման աշխատանքային խմբի ղեկավար Վանիկ Այվազյանը, Միասնական սոցիալական ծառայության Արարատի տարածքային կենտրոնների ղեկավարները, մասնագետներ՝ Արարատի մարզպետի աշխատակազմից և ներկայացուցիչներ՝ ՀԿ–ներից։
Նշենք, որ ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 37-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2008 թվականի փետրվարի 25-ի N 98-Ն որոշման 4-րդ կետը՝ Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի որոշմամբ՝ ստեղծվել է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Արարատի մարզային հանձնաժողով, որում ընդգրկված են մասնագետներ՝ Արարատի մարզպետի աշխատակազմից, ՄՍԾ Արարատի տարածքային կենտրոնների ղեկավարները, ինչպես նաև՝ ներկայացուցիչներ՝ մարզում գործող ՀԿ–ներից։
Նիստին ներկայացվել է ՀՀ կառավարության 2023թ. հունիսի 8-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թվականների համալիր ծրագրով և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 943-Լ որոշումը, անձի ֆունկցիոնալության գնահատման ընթացակարգը, 2023-2027 թվականների համալիր ծրագրով և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 943-Լ որոշման պահանջների վերաբերյալ ՄՍԾ Արարատի տարածքային կենտրոններիի կողմից իրականացված աշխատանքները։
ՀԿ ներկայացուցիչը ներկայացել է նաև կազմակերպության գործունեության հիմնական ուղղություններն ու հաշմանդամություն ունեցող անձանց ներառմանը խթանող միջոցառումները։
Նիստի վերջում քննարկվել են համալիր ծրագրի մշտադիտարկման և Արարատի մարզում իրականացվող, ինչպես նաև՝ առկա խնդիրների հաղթահարման ուղղությամբ տարվող աշխատանքները։