Նորություններ
Վեդիում անցկացվել է սիրողական խճուղային հեծանվավազքի, պարանի ձգման և ձիավարության մրցաշարը
14.04.2025
Վեդի համայնքում 4-րդ տարին անընդմեջ անցկացվել է «Վեդի համայնքի ամենամյա մրցույթ» սիրողական խճուղային հեծանվավազքի, պարանի ձգման և ձիավարության մրցաշարը, որին մասնակցել են ներկայացուցիչներ՝ մարզի համայնքներից, Երևանից և Արենիից։
Միջոցառմանը ներկա են գտնվել ներկայացուցիչներ՝ Արարատի մարզպետի աշխատակազմից, համայնքի ղեկավարներ, ԱԺ պատգամավորներ և այլ հյուրեր։
Մրցութային սպորտաձևերում հաղթող են ճանաչվել՝
1. Խճուղային հեծանվավազք- բացարձակ հաղթող Երևան քաղաք
2. Պարանի ձգում- Վեդի համայնք (1–ին տեղ), Արտաշատ համայնք (2-րդ տեղ), Արենի համայնք (3–րդ տեղ)
3. Ձիավարություն- բացարձակ հաղթող Վեդի համայնք
Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունից հետո միջոցառումը եզրափակվել է համերգային ծրագրով: