Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետն այցելել է Արտաշատ համայնքի բնակավայրեր

29.04.2025

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Տաթևիկ Գասպարյանի, Տիգրան Պարսիլյանի հետ այցելել է Արտաշատ համայնքի Ջրաշեն, Բարձրաշեն և Լանջազատ բնակավայրեր։

Ջրաշեն և Լանջազատ բնակավայրերում մարզի ղեկավարը հետևել է Կառավարության սուբվենցիոն ծրագրով կառուցվող մանկապարտեզների ընթացքին։

Ներկայացվել է, որ 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով մանկապարտեզներ են կառուցվում Արտաշատ համայնքի 7 բնակավայրերում։ Բոլոր տեղերում էլ շինարարությունն ընթացքի մեջ է։ Մանկապարտեզների կառուցման ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 2,5 միլիարդ դրամ է։ Գումարի 70%–ը հատկացնում է Կառավարությունը, 30%–ը համայնքի մասնաբաժինն է։

Բնակավայրերը մանկապարտեզներ չունեն, դրանք նախատեսվում են 100–150 երեխայի համար՝ 5–6 խմբով։

Բարձրաշենում վերջիններս հետևել են կառուցվող դպրոցի շինաշխատանքներին։ Դպրոցը կառուցվում է 300 դպրոց և 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակում Կառավարության միջոցներով։ Աշխատանքները սկսվել են 2024 թվականին։ Շուրջ 300 տեղ հզորությամբ կրթօջախը կհամալրվի նաև ամբողջովին նոր գույքով։

Այցի շրջանակում մարզպետը, համայնքի ղեկավարն ու պատգամավորները հանդիպումներ են ունեցել տեղի բնակիչների հետ, լսել նրանց կողմից բարձրացված խնդիրները։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-08 15:14:33