Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի է ունեցել մարզխորհրդի այս տարվա առաջին նիստը

30.04.2025

Արարատի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել մարզխորհրդի 2025 թվականի առաջին նիստը, որը վարել է մարզպետ Սեդրակ Թևոնյանը:

Նիստին ներկա են եղել համայնքների ղեկավարները, մարզպետի տեղակալներ Վլադիմիր Խաչատրյանն ու Արտավազդ Նազարեթյանը, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյանը, աշխատակազմի այլ պաշտոնյաներ։

Նիստին անդրադարձ է կատարվել սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին, համայնքներից հաջորդ տարվա համար ներկայացվող հայտերին առնչվող հարցերին։ Այս համատեքստում մարզի ղեկավարը հորդորել է աշխատել համակարգված՝ հնարավոր խնդիրներից զերծ մնալու համար։

Նիստին քննարկվել են նաև գյուղատնտեսական և ոռոգման սեզոնի աշխատանքների կազմակերպմանը, վարձավճարների գանձմանը, քաղաքաշինական և այլ խնդիրներին առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաև մայիսի 3–ին համապետական շաբաթօրյակի կազմակերպմանն առնչվող հարցերին։ Մարզի ղեկավարը հորդորել է բավականին համախմբված ու պատասխանատու մոտենալ շաբաթօրյակին և դրա կազմակերպմանը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-22 17:26:54