Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղերձը Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ

01.05.2025

Մարզպետ Սեդրակ Թևոնյանն ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ

Ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ։

Պետությունը զարգանում է աշխատող, ինքնակրթվող, ինքնազարգացող քաղաքացու և նրա ստեղծած բարիքի արդյունքում։

Յուրաքանչյուրի ամենօրյա պատասխանատու աշխատանքը, անկախ սոցիալական դրությունից, անհրաժեշտ է պետության կայացման համար։ Լինես ծրագրավորող, դարբին, զինվորական, մանկավարժ, բանվոր, թե դերասան, հիշի’ր, քո աշխատանքն է ավելի լավ երկիր ունենալու գրավականը։ Եվ վերջապես իսկական երջանկություն է զբաղվել սիրելի աշխատանքով և վայելել դրա արդյունքը։

Սիրելի’ ժողովուրդ,

Մաղթում եմ խաղաղ ու ստեղծարար աշխատանք` հանուն մեր երկրի հետագա զարգացման ու բարօրության։ Վստահ եմ՝ մեր միասնականության և աշխատասիրության շնորհիվ կառուցելու ենք ավելի հզոր Հայաստան»։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-08 15:14:33