Նորություններ
Գույքագրվում են մարզում կարկուտի հետևանքով գյուղատնտեսների կրած հնարավոր վնասները
07.05.2025
Արարատի մարզում մայիսի 5–ին անձրևի և կարկուտի հետևանքով գյուղացիական տնտեսություններին հասցված վնասները գնահատելու նպատակով Արարատի մարզպետի աշխատակազմում և Արտաշատի համայնքապետարանում ստեղծվել են աշխատանքային խմբեր։
Բնակիչների այգիներին հասցված վնասները գույքագրելու և առաջացած խնդիրները տեղում հասկանալու համար Արարատի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Կտրակյանը, հանձնաժողովում ընդգրկված մյուս անդամներն ու ՆԳՆ ոլորտային պատասխանատուներն այցելել են Արտաշատ համայնքի մի շարք բնակավայրեր։
Արձանագրված վնասի չափսերը հանձնաժողովը կներկայացնի Կառավարություն։