Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ

09.05.2025

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով։

Ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս մայիսի 9-ի` Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:
Հայրենական մեծ պատերազմում մեր նախնիների տարած հաղթանակն իրապես պատմական էր, ավելի քան կես միլիոն ներկայացուցիչներ խորհրդային բանակի կազմում զգալի ներդրում ունեցան՝ իրենց անունը փառքով պսակելով պատերազմի բոլոր ճակատներում։

Նրանք համոզված էին՝ հաղթանակն ու անկախությունը չի մատուցվում որպես նվեր, դրա համար պետք է պայքարել, նաև՝ կյանքի գնով։

Խոնարհումս ֆաշիզմի դեմ մղված պայքարում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետականության, անկախության, ինքնիշխանության համար իրենց կյանքը տված մեր նահատակների հիշատակի առաջ։

Նրանց հիշատակի հավերժացման ամենաարժանի գործը հաղթանակի և խաղաղության գաղափարի վերաիմաստավորումն է, առավել հզոր երկիր ստեղծելը։ Դրա երաշխիքը մեր միասնությունն է, կամքն ու վճռականությունը։

Փառք բոլոր նահատակներին։
Կեցցե Հայաստանի Անկախ Հանրապետությունը»։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-22 17:26:54