Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետը մասնակցել է Գառնիկ Ղուկասյանի անվան աթլետիկայի հանրապետական հուշամրցաշարին

19.05.2025

 Արտաշատի քաղաքային մարզադաշտում մայիսի 17-18-ը կայացել է աթլետիկայի Հայաստանի բազմակի չեմպիոն, զոհված ազատամարտիկ Գառնիկ Ղուկասյանի անվան աթլետիկայի հանրապետական 29–րդ հուշամրցաշարը, որին մասնակցել են 125 մարզիկ–մարզուհիներ՝ Արտաշատից, Երևանից, Վանաձորից, Կապանից, Գյումրիից և Վրաստանից:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, համայնքի ղեկավարները, Գառնիկ Ղուկասյանի մարզիչը, այլ հյուրեր։
Մարզի ղեկավարը պարգևատրել է մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին։

 3000 մ վազքում մրցաշարի ռեկորդ է սահմանել գյումերցի մարզիկ Երվանդ Մկրտչյանը։

 Գոռ Հովակիմյանը հեռացատկ մրցաձևում և 4X100 մ փոխանցումավազքում նվաճել է 1-ին պատվավոր հորիզոնականները:

 Սամվել Գևորգյանը 100մ վազքում գրավել է 1–ին հորիզոնականը, վերջինս և Վահե Ավագյանը, Ժորա Ներսիսյանը 4X100 մ փոխանցումավազքում նվաճել են 1–ին հորիզոնականը։

 400 մ վազքում առաջատար է դարձել Միլենա Գրիգորյանը:

Գնդի հրում մարզաձևում Սուսաննա Բաբայանը գրավել է 1-ին հորիզոնականը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-20 15:35:46