Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դպրոցներում պետք է ապահովել անվտանգ և առողջ միջավայր․ մարզպետը խորհրդակցություն է անցկացրել

19.05.2025

Արարատի մարզպետի աշխատակազմում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ։

Խորհրդակցությունն անցկացրել է մարզպետ Սեդրակ Թևոնյանը։ Ներկա են եղել մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյանը, ՆԳՆ Արարատի մարզային բաժնի պետերը, ոլորտային այլ մասնագետներ։

Քննարկվել են ուսումնական հաստատություններում առկա խնդիրները, առանձնակի ուշադրություն է հրավիրվել վերջերս Մխչյանի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում տեղի ունեցած դեպքին։ Քննարկվել են առկա խնդիրների լուծման ուղիները։

«Տեղի ունեցածը իսկապես ցնցել է բոլորիս։ Իրավապահներն արդեն զբաղվում են, խնդիրն ամենայն մանրամասնությամբ կուսումնասիրվի նաև մեր կողմից։
Նմանատիպ ցանկացած արատավոր դեպք բացառելու համար պետք է աշխատել համախմբված։ Դպրոցում, որտեղ երեխաները պետք է լինեն ամենապաշտպանվածը, պետք է ապահովել անվտանգ և առողջ միջավայր»,– իր խոսքում ասել է մարզպետ Սեդրակ Թևոնյանը։

Հանդիպմանն անդրադարձ են կատարվել նաև Վերջին դասի միջոցառմանը, ուսումնական տարվա ամփոփման աշխատանքների պաշտած կազմակերպմանն ուղղված հարցեր։
Խորհրդակցությունն ավարտվել է հարցուպատասխանով։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-20 15:35:46