Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի մարզային փուլը

20.05.2025

Արարատի մարզում կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի մարզային փուլը։

Երևան-Երասխ միջպետական ճանապարհահատվածում իրենց ուժերն են փորձել մարզի հանրակրթական դպրոցների շուրջ 54 աշակերտներ։ Մրցաշարն անցկացվել է Մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության համակարգմամբ։

Մրցաշարին հետևել են Արարատի մարզպետի գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական, Հեծանվորդների ֆեդերացիայի նախագահ Արման Անտոնյանը, ներկայացուցիչներ՝ մարզպետի աշխատակազմից։

Մրցաշարի արդյունքները հետևյալն են՝

7-9-րդ դասարանների աշակերտների արդյունքները՝

1-ին տեղ – Մասիս քաղաքի 2–րդ հիմնական դպրոց
2-րդ տեղ – Մասիս քաղաքի 4–րդ հիմնական դպրոց
3-րդ տեղ – Սուրենավանի միջնակարգ դպրոց

10-12-րդ դասարանների աշակերտների արդյունքները՝

1-ին տեղ – Ուրցաձորի միջնակարգ դպրոց
2-րդ տեղ – Արաքսավանի միջնակարգ դպրոց
3-րդ տեղ – Վարդաշենի միջնակարգ դպրոց

️Մրցաշարի հանրապետական փուլին Արարատի մարզը կներկայացնեն առաջին հորիզոնականը զբաղեցրած թիմերը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-20 15:35:46