Նորություններ
Սեդրակ Թևոնյանի ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով
01.06.2025

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով
«Սիրելի՛ երեխաներ, շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ։
Այս օրը մեզ հիշեցնում է մեր ամենակարևոր պարտականության՝ երեխաների իրավունքների պաշտպանության, առողջ ու լիարժեք մանկություն ապահովելու մասին։
Երեխաներն են մեր հայրենիքի ապագան։ Մեր բոլոր քայլերը պետք է ուղղված լինեն այնպիսի հասարակություն ձևավորելուն, որտեղ յուրաքանչյուր երեխա հնարավորություն կունենա զարգանալու, սովորելու, երազելու և իր երազանքներն իրականություն դարձնելու։ Պետք է ձևավորել մի միջավայր, որտեղ երեխաները կլինեն սիրված և հասկացված։
Մեր մարզում շարունակվում են ներդրվել բոլոր ջանքերն՝ ուղղված կրթական պայմանների բարելավմանը, մանկապարտեզների և դպրոցների արդիականացմանը, առողջ ու ապահով մթնոլորտի ձևավորմանը։
Սիրելի երեխաներ,
Թող ձեր մանկությունը լինի լի բերկրանքով, ջերմությամբ ու երազներով։ Թող մեծանաք արժանապատիվ ու երջանիկ՝ վաղը դարձնելով մեր երկիրն ավելի լավը։
Ձեզ ուրախ ու լուսավոր օր եմ մաղթում»։