Նորություններ
Փոխմարզետը մասնակցել է պատանի հրշեջ–փրկարարական թիմերի առաջնությանը
04.06.2025
Հայաստանի բոլոր մարզերից ժամանած պատանի հրշեջ-փրկարարական թիմերը հավաքվել էին Արտաշատի քաղաքային ստադիոնում՝ մասնակցելու պատանի հրշեջ-փրկարարական մարզաձևի առաջնությանը:
Մրցումներին հետևել են Արարատի մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը, ՆԳ նախարարի տեղակալ-Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը, Արարատի Փրկարար ծառայության ղեկավարությունը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը և այլոք:
Մրցումներում պատանի փրկարարներն ուժերն էին չափում ձգնումներ պտտաձողի վրա, հրում հատակից, փոխանցումավազք, համալիր վարժություններ և այլ մրցաձևերում:
Համառ պայքարում հաղթել են Կոտայքի մարզի պատանի փրկարարները, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Արարատի և Վայոց ձորի մարզերի թիմերը։
Լավագույններին պարգևները հանձնել է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արսեն Մկրտչյանը: