Նորություններ
Մարզպետը մասնակցել է ՀՀ–ՌԴ համագործակցության 10-րդ համաժողովին
06.06.2025
Այսօր անցկացվել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովը։
Համաժողովին մասնակցել են նաև Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, մարզպետի տեղակալներն ու ներկայացուցիչներ՝ մարզպետի աշխատակազմից։
Ելույթներում երկուստեք ընդգծվել է, որ համաժողովը կարևոր հարթակ է երկու երկրների միջև առկա համագործակցության խորացման համար։
Նշվեց միջտարածաշրջանային կապերի ակտիվացման անհրաժեշտությունը, որը լուրջ հնարավորություն է ստեղծում մարզերի տնտեսական, մշակութային, կրթական և այլ ոլորտների զարգացման, ինչպես նաև Հայաստան-Ռուսաստան բարեկամական հարաբերությունների ամրապնդման համար։





