Նորություններ
Մարզպետն այցելել է Պարույր Սևակում կառուցվող կրթահամալիր
19.06.2025
Մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր այցելել է Պարույր Սևակում կառուցվող կրթահամալիրի շինհրապարակ, հետևել ընթացող աշխատանքներին։
Կրթահամալիրը կառուցվում է Կառավարության միջոցներով՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում։ Համալիրում գործելու է 144 տեղ –հզորությամբ դպրոց և 40 տեղ–հզորությամբ մանկապարտեզ։
Ծրագրի արժեքը 1 միլիարդ 697 միլիոն 829 հազար դրամ է։
Մարզի ղեկավարին հայտնել են, որ շինաշխատանքները նախատեսվում են ավարտել հաջորդ տարի։