Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ամառային դպրոց Մասիսում՝ ֆրանսերենով, արվեստով և զարգացման տեսլականով

24.06.2025

Հունիսի 9-ից 20-ը Մասիսի երիտասարդական կենտրոնում անցկացվել է երկշաբաթյա ամառային դպրոց, որի առանցքում էր ֆրանսերենի և ֆրանկոֆոն մշակույթի տարածումն ու խորացումը Մասիս քաղաքում։

Նախաձեռնությունն իրականացվել էր Մասիսի զարգացման հիմնադրամի և Ադիբեկյան բարեգործական հիմնադրամի կողմից, Արարատի մարզպետի աշխատակազմի աջակցությամբ։

Ամառային դպրոցի ծրագիրն ուղեկցվում էր ուղերձով՝ «զարգանալ, ստեղծել ու սիրել ֆրանսերենով»:

Երեխաները մասնակցել են սպորտային, գեղարվեստական, ՏՏ և լեզվական դասերին, ուսումնասիրել են ֆրանսերենը ինտերակտիվ ձևաչափերով՝ խաղերի, երգերի ու ստեղծարար առաջադրանքների միջոցով։ Տեխնոլոգիական հմտությունների զարգացմանը նույնպես հատկացվել էր կարևոր դեր՝ ֆրանսերենը դարձնելով գործնական հարթակ։

Ամփոփիչ միջոցառումը կայացել է հունիսի 20-ին, որի ժամանակ երեխաները ներկայացրել են փոքրիկ բեմադրություն՝ Փոքրիկ Իշխանը ֆրանսախոս մոլորակներում անվանումով։

Նշենք, որ դեռևս 2019 թվականից Մասիսի զարգացման հիմնադրամի աջակցությամբ և նախաձեռնությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից Մասիս քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան N1 հիմնական դպրոցում ներդրվել է խորացված ֆրանսերենի լեզվաբանական կրթական ծրագիրը, որն այսօր էլ գործում է որպես Մասիս քաղաքում ֆրանսերենը տարածող միակ կրթական միջավայր։ Ծրագիրը միտված է ոչ միայն լեզվին, այլ նաև մշակույթին, արժեքներին և միջազգային կրթական հնարավորությունների հասանելի դարձմանը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-03 11:49:25