Նորություններ
Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Սահմանադրության օրվա առիթով
05.07.2025

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առիթով։
Ուղերձում ասված է․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ։
1995 թվականի հուլիսի 5-ին հայ ժողովուրդը ամրագրեց իր անկախ պետականության հիմքերը, այսօր էլ սահմանադրական բարեփոխումների փուլում ենք, իսկ մայր օրենքի լավարկումը, գերակայության ապահովումն ու լիարժեք կիրառումը կախված է յուրաքանչյուրիցս։
Պետք է շարունակենք ամրապնդել օրենքի գերակայությունը, պաշտպանել մարդու իրավունքներն ու ազատությունները՝ կառուցելով ժողովրդավարական և կայուն Հայաստան։
Սիրելիներս, շնորհավորում եմ բոլորիս՝ մաղթելով ավելի բարեկեցիկ և երջանիկ ապագա»։