Նորություններ
Մարզպետ Սեդրակ Թևոնյանը հետևել է Վեդիում մանկապարտեզների և դպրոցների շինարարությանը
10.07.2025
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի հետ այցելել է Վեդի համայնքում իրականացվող մի շարք ծրագրերի շինհրապարակներ։
Սիսավանում և Նոր Ուղիում Կառավարության 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով կառուցվում են մանկապարտեզներ։ 90 տեղ–հզորությամբ մանկապարտեզների կառուցումը 70%–ով ֆինանսավորվում է ՀՀ Կառավարության կողմից, 30%–ը համայնքի մասնաբաժինն է։
Կառավարության միջոցներով՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում, կառուցվում են Վեդի քաղաքի ավագ և Վանաշենի միջնակարգ դպրոցները։ Դպրոցները նախատեսվում են 432 աշակերտի համար։
Մարզի ղեկավարն ու համայնքի ղեկավարը հետևել են նաև Կառավարության միջոցներով կառուցվող Վանաշեն–Այգավան 2,5 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներին։ Շինարարությունն ակտիվ փուլում է, ճանապարհը նախատեսվում է շահագործման հանձնել այս տարի։