Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի մարզում

23.07.2025

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։

ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հուլիսի 24-ին ծառայություններ կմատուցվեն ժամը 10:00-16:00 Արարատի մարզի Արարատ քաղաքում՝ Արարատի համայնքապետարանի հարևանությամբ։

Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ ԼՂ-ից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում դիմումներ ներկայացնել։

Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ` կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-01 10:39:18