Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետի ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առիթով

12.08.2025

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա առիթով։

Ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ երիտասարդներ,

Շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ։

Դուք ունեք բացառիկ դերակատարում մեր երկրի ներկայի կերտման և ապագայի կառուցման գործում։ Երիտասարդությունն այն փուլն է, երբ կյանքը լցված է համարձակ երազանքներով, նպատակներով։

Սիրելի երիտասարդներ, աշխարհը զարգանում է խելահեղ ռիթմով, և ես վստահ եմ՝ կրթվելու, աշխատասիրության շնորհիվ կկարողանաք ձեր ուրույն տեղը զբաղեցնել այս կյանքում։ Մենք հավատում ենք, որ միասին կարող ենք ձևավորել կայուն, արդար և ներդաշնակ հասարակություն։

Մաղթում եմ ձեզ առողջություն, ուժ և իմաստություն»։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-11 16:23:10