Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետն ու Էկոնոմիկայի նախարարն այցելել են Արտաշատի պահածոների գործարան

13.08.2025

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ այցելել է «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ։ Այցին մասնակցել են նաև Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը և Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը։

Գործարանի գլխավոր տնօրեն Վաչագան Կարապետյանի ուղեկցությամբ վերջիններս շրջել են ընկերությունում, ծանոթացել արտադրական գործընթացներին, կիրառվող նորարարական տեխնոլոգիաներին։

Շրջայցի ընթացքում պաշտոնյաները հետևել են լոլիկի մթերումների գործընթացին։ Ընկերությունում մթերումը մեկնարկել է օգոստոսի 4-ից, ներկա պահին մթերվել է 1574 տոննա լոլիկ։ Տոմատի մածուկի համար նախատեսված լոլիկը մթերվում է 40, իսկ պահածոների համար նախատեսված լոլիկը՝ 50-60 դրամով։ Ընկերությունից հավաստիացրել են, որ պատրաստ են մթերել այնքան լոլիկ, որքան կլինի առաջարկ բնակիչներից։

Արտաշատի պահածոների գործարանը սննդի արդյունաբերության ոլորտում Հայաստանի առաջատար ու խոշոր ընկերություններից է՝ տարեկան 40 միլիոն պահածո արտադրելու հնարավորությամբ և տարեցտարի ավելացող արտադրական ծավալներով:

Ներկա պահին ընկերությունն ունի շուրջ 500 աշխատակից՝ ակտիվ սեզոնով պայմանավորված։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-22 13:33:57