Նորություններ
Մարզպետի տեղակալն ընդունել է ՀՀ–ում Չինաստանի դեսպանության պատվիրակությանը
14.08.2025
Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանն այսօր ընդունել է ՀՀ–ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան երրորդ քարտուղար Վու Թիանյուին և նրա ղեկավարած պատվիրակությանը։
Հանդիպմանը մասնակցել են Արարատի մարզպետի խորհրդական Հովհաննես Ավետիսյանը և մարզպետի աշխատակազմի Զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Վարդան Սաֆարյանը։
Հանդիպման ընթացքում կողմերը ջերմորեն ողջունել են միմյանց և կարևորել հայ-չինական բարեկամական հարաբերությունների զարգացումն ու համագործակցության ընդլայնումը։
Քննարկվել են Արարատի մարզի և Չինաստանի համապատասխան նահանգների միջև համագործակցության խորացման հնարավորությունները։ Կողմերը մտքեր են փոխանակել մարզերի միջև գործընկերային հարաբերությունների ձևավորման, ներդրումային ծրագրերի իրականացման, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքի արտահանման և զբոսաշրջային փոխանակումների զարգացման վերաբերյալ։