Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղերձը ՀՀ Անկախության հռչակագրի ընդունման առիթով

23.08.2025

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղերձը ՀՀ Անկախության հռչակագրի ընդունման առիթով.

«Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Շնորհավորում եմ Անկախության հռչակագրի ընդունման առթիվ:
1990թ. օգոստոսի 23-ին բավականին բարդ պայմաններում, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվեց Հռչակագիր Հայաստանի անկախության մասին։

35 տարի առաջ արձանագրվեց մեր պատմական կամքը՝ ապրելու անկախ, ժողովրդավարական և իրավական պետությունում։
Այսօր ևս, դժվարություններով լի մեր ժամանակներում, ընթանում ենք այդ ուղով՝ ավելի լավ և ուժեղ Հայաստան կառուցելու նպատակով:

Պետք է միշտ իմանանք՝ մեզ բաժին հասած ամենածանր իրողությունները հաղթահարելու ենք մեր միասնականության շնորհիվ:

Տեր ու պահապան լինենք մեր անկախությանը, մեր հայրենիքին:

Շնորհավոր»։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-11 16:23:10