Նորություններ
Մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Դաշտավանի դպրոց և նորաբաց մանկապարտեզ
01.09.2025
Արարատի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյանը, մարզպետի խորհրդական Հովհաննես Ավետիսյանը, մարզպետի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մարտուն Մանուկյանը, Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը այսօր այցելել են Դաշտավանի Գ. Տոնոյանի անվան միջնակարգ դպրոց:
Վերջիններս շնորհավորել են աշակերտներին և մանկավարժներին Գիտության և դպրության օրվա առիթով, մասնակցել կազմակերպված միջոցառմանը։
Արթուր Մկրտչյանն ու մյուս ներկաները շրջել են նաև դպրոցի մասնաշենքերից մեկում բացված մանկապարտեզում, ծանոթացել շենքային պայմաններին։
Նշենք՝ 2 խմբից բաղկացած մանկապարտեզը վերակառուցվել և վերանորոգվել է Կառավարության սուբվենցիոն ծրագրով՝ պետություն-համայնք համաֆինանսավորմամբ։
Արարատի մարզպետի աշխատակազմի կողմից 2024 թվականին մանկապարտեզը համալրվել է շուրջ 6 միլիոն դրամ արժողությամբ ամբողջովին նոր գույքով։ Առաջիկայում, կրկին Կառավարության աջակցությամբ, մանկապարտեզին կտրամադրվի նոր գույք։