Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

01.09.2025

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը ուղերձ է հղել
Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։

Ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, ծնողներ և կրթության ոլորտի ներկայացուցիչներ,

Շնորհավորում եմ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի, դպրության օրվա կապակցությամբ։
Ուզում եմ այս օրը բոլորիս համար լինի, այսպես ասած, վերամեկնարկի օր և հիշեցում, որ ամեն մեծ գործ սկսվում է մի պարզ քայլից՝ սովորելու վճռականությունից։

Կրթությունը նաև մե՛ծ պարտավորություն է մեր հանդեպ, մեր շրջապատի հանդեպ։ Կրթությունը մտածելու, կասկածելու, հարցեր տալու, պատասխաններ փնտրելու ու գտնելու ուժն է։

Որակյալ կրթության ապահովումն ամենակարևոր բաղադրիչներից մեկն է, որը մենք պարտավոր ենք անել ձեզ համար։ Դրան ուղղված մեր առաքելության մասին են վկայում կրթական համակարգում ներդրված նոր չափանիշները, մի շարք դպրոցների, նախադպրոցական հաստատությունների վերակառուցումն ու կառուցումը։

Ձեր առաքելությունն այս պահին, սիրելի աշակերտներ, միայն կրթվելն է։ Գիտելիքի ճանապարհը երբեմն հեշտ չէ, բայց այն անցեք վստահ, ապագան հենց ձերն է։

Շնորհակալությունս բոլոր այն մանկավարժներին, ովքեր գիտեն գիտելիքի ուժը, ովքեր միշտ սովորում և սովորեցնում են։

Շնորհավոր Սեպտեմբերի 1»։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-11 16:23:10