Նորություններ
Հայ–գերմանական համագործակցություն․ գերմանացի հյուրերն Արարատի մարզում
04.09.2025
Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանն ընդունել է Գերմանիայի Հեսսեն հողի Բերգշտրասսե շրջանի կառավարության լիազոր ներկայացուցիչ, Հայաստանի և Գերմանիայի միջև մշակութային կապերի զարգացմանն ուղղված բարեգործական կազմակերպության (NOAH) կառավարման խորհրդի համահիմնադիր և անդամ Լյուդվիգ Դրայսինխին և նրա տիկնոջը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-գերմանական հարաբերությունների խորացման, հատկապես՝ մշակութային համագործակցության զարգացման հնարավորությունները։ Կողմերը կարևորել են նման փոխայցելությունների և նախաձեռնությունների դերը բարեկամական կապերի ամրապնդման գործում։
Երեկ Արտաշատի պետական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել նաև գերմանահայ երգահան և կատարող Լիլիթ Սարգսյանի և Տրիո 3D խմբի (Ադաքս, Մատթիաս և Ֆրանց-Յուրգեն Դյորսամ եղբայրներ) համերգը՝ «Երկինքն արևելքի և արևմուտքի միջև» խորագրով։
Համերգը նվիրված էր հայ և գերմանական մշակույթների մերձեցմանը և երաժշտության միջոցով երկխոսության խորացմանը։