Նորություններ
Մարզպետը պարգևատրել է Փրկարար ծառայության Արարատի մարզային վարչության աշխատակիցներին
05.09.2025
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը Փրկարարի օրվա կապակցությամբ hանդիպում է ունեցել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արարատի մարզային վարչության աշխատակիցների հետ:
Շնորհավորելով նրանց մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մարզպետ Թևոնյանը բարձր է գնահատել փրկարարների անձնվեր և պատասխանատու ծառայությունը՝ ընդգծելով, որ վերջիններիս գործունեությունը վճռորոշ է քաղաքացիների կյանքի և անվտանգության ապահովման գործում:
Մարզի ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել բոլոր այն փրկարարներին, ովքեր տարիներ շարունակ իրապես նվիրվել են իրենց աշխատանքին՝ ցուցաբերելով պատրաստակամություն և անձնազոհություն։
Սեդրակ Թևոնյանը պարգևատրել է նաև վերջիններիս՝ անձնվիրաբար և բարեխիղճ ծառայության համար: