Նորություններ
Մարզպետ Սեդրակ Թևոնյանն այցելել է Վեդի, հետևել սուբվենցիոն ծրագրերի ընթացքին
11.09.2025
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի հետ շրջայց է կատարել համայնքի Լուսառատ և Նոր Կյանք բնակավայրերում։
Վարչական այս շրջաններում մարզպետը հետևել է Կառավարության սուբվենցիոն ծրագրով իրականացվող ասֆալտապատման աշխատանքներին: Դիտարկվել են առկա թերությունները, տրվել են համապատասխան հանձնարարականներ։
Նշենք, որ կրկին սուբվենցիոն ծրագրով Լուսառատում վերանորոգվում են բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքները։