Տպել
Նորություններ
Գործարկվել է «Տեսել եմ» հավելվածը
12.09.2025

Գործարկվել է «Տեսել եմ» հավելվածը:
Նոր հնարավորություն քաղաքացիների համար
Համայնքիդ խնդիրն այլևս չի մնա անտեսված․
- Նկարիր
- Ներբեռնիր «Տեսել եմ» հավելվածը
- Ուղարկիր քո համայնքապետարանին
Քեզնից ստացված ազդանշանին հետևելու են մասնագետները և կիսվեն արդյունքով։
«Teselem» հավելվածը հասանելի է App Store և Google Play-ում
«Տեսել եմ» հավելվածի նպատակը պարզ է․
- ընդլայնել բնակչության մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը,
- նպաստել համայնքային խնդիրների արագ արձագանքին,
- բարձրացնել ՏԻՄ-երի աշխատանքի արդյունավետությունը։
Այսուհետև համայնքը մաքուր, անվտանգ և բարեկարգ դարձնելու գործընթացում յուրաքանչյուրի ձայնն ու մասնակցությունը կարևոր դեր կունենա։