Նորություններ
Մարզպետ Սեդրակ Թևոնյանը ՏԿԵՆ–ում մասնակցել է խորհրդակցության
16.09.2025
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը ՏԿԵՆ–ում մասնակցել է հերթական խորհրդակցությունը։ Խորհրդակցության օրակարգում ընդգրկված էր 3 հարց։ Օրակարգային առաջին հարցով քննարկվել է համայնքների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը։
Նախարարը հանձնարարել է հետևողական լինել հավաքագրումների ցուցանիշներին։
Քննարկվել է նաև ՀՀ կառավարության կողմից սեպտեմբերի 11-ին հաստատված սուբվենցիոն կարգում կատարված փոփոխությունները, ըստ որոնց հստակեցվել են առաջնահերթությունները և սուբվենցիոն փաթեթեների ներկայացման ժամկետները։
Անդրադարձ է կատարվել նաև մարզպետների աշխատակազմերի կողմից իրականացվող ծրագրերի կատարողականներին։ Նախարարին կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ։