Նորություններ
Մարզպետն ու նախարարն այցելել են «Վեդի-Ալկո»՝ հետևելու խաղողի մթերումների ընթացքին
20.09.2025
Մարզպետ Սեդրակ Թևոնյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ այցելել են «Վեդի-Ալկո» ՍՊԸ՝ հետևելու խաղողի մթերումների ընթացքին։
Այցին մասնակցել են նաև Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
Մարզպետն ու նախարարը շրջել են ընկերությունում, ծանոթացել արտադրական գործընթացներին։ Ընկերությունն արդեն իսկ մթերել է շուրջ 5000 տոննա խաղող, օրական մթերումների քանակը հասնում է 600 տոննայի։ Մթերման գինն ընկերությունում կազմում է 140 դրամ։
Պաշտոնյաները զրուցել են խաղողագործների հետ։ Վերջիններս նշել են, որ բերքից գոհ են, իրենց գնահատմամբ՝ նախորդ տարվա համեմատ այն 20-30%-ով ավելացել է, իսկ մթերումներն ընթանում են սահուն՝ առանց խոչընդոտների։
«Վեդի-Ալկո»-ն օգտվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի և մթերումների աջակցության ծրագրերից, որոնց շնորհիվ կարողացել է արդիականացնել արտադրական գործընթացը։