Նորություններ
Մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղերձն Անկախության օրվա առիթով
21.09.2025

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղերձը Անկախության օրվա առիթով.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության 34-րդ տարեդարձի առթիվ։
1991 թվականի սեպտեմբերի 21-ին մեր ժողովուրդը միասնական կարևոր որոշում կայացրեց՝ քայլելով պատմության նոր ճանապարհով։ Մենք վերականգնեցինք ոչ միայն անկախ պետություն ունենալու իրավունքը, այլև մեր ձայնը և պատասխանատվությունը՝ ապրել ազատ ու անկախ հայրենիքում։
Անկախությունը արժեք է, որը պահանջում է ամենօրյա պատասխանատվություն, խնամք։ Սեփական երկրին տերը լինելը նշանակում է ծառայել՝ գիտելիքով, նվիրումով, աշխատանքով։ Ամեն մեկիս արած գործը՝ ընտանիքում, աշխատավայրում, համայնքում, պետք է լինի պիտանի մեր երկրին։
Տարիներ առաջ հասանք Անկախության, քանի որ ունեինք նաև հզոր միասնականություն։ Անցնելով պատերազմների ու ծանր օրերի միջով՝ մենք այսօր կրկին կանգնած ենք վստահ՝ լի ապագայի հանդեպ մեծ հույսով։ Եվ այսօր մեզ կրկին անհրաժեշտ են այդ նույն միասնականությունը, ուժը և վստահությունը։
Սիրելի’ ժողովուրդ,
Մաղթում եմ խաղաղություն, առողջություն և հավատ՝ վաղվա օրվա նկատմամբ։
Շնորհավոր Անկախության տոնը»։