Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետի տեղակալն աշխատանքային այցով Ֆրանսիայում է

01.10.2025

Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը հնգօրյա աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայում՝ Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների պատվիրակության կազմում։ Այցի շրջանակում տեղի են ունենում մի շարք հանդիպումներ և քննարկումներ՝ նվիրված Ֆրանսիա–Հայաստան համագործակցությանը փախստականների ընդունման և ինտեգրման տեղական հանրային քաղաքականությունների ոլորտում։

Պատվիրակության կազմում Արտավազդ Նազարեթյանը մասնակցել է հանդիպումներին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանի, ինչպես նաև Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Տեղական իշխանությունների և քաղաքացիական հասարակության պատվիրակ Ֆրեդերիկ Շոլեի հետ։

Պատվիրակությունն այցելել է նաև Տեղական հանրային ձեռնարկությունների ֆեդերացիա և հանդիպում ունեցել Ֆրանսիա–Հայաստան բարեկամության խմբի նախագահ, Ռոնի սենատոր Ժիլբեր-Լյուկ Դևինազի հետ՝ Ֆրանսիայի Սենատում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-07 16:56:01