Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզը մասնակցել է «Ճանաչի՛ր Հայաստանը» զբոսաշրջային ցուցահանդեսին

01.10.2025

Արարատի մարզը մասնակցել է Երևանում կայացած «Ճանաչի՛ր Հայաստանը» խորագիրը կրող ներքին զբոսաշրջային ցուցահանդեսին:

Մարզը ներկայանացել է իր տաղավարով՝ այցելուներին հնարավորություն ընձեռելով ծանոթանալու մարզի զբոսաշրջային հնարավորություններին։

Արարատի մարզի տաղավարում, Մարզպետի աշխատակազմի Զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի համակարգմամբ, ներկայացվել են արտադրողներ Արտաշատ, Վեդի և Մասիս համայնքներից: Նրանց թվում եղել են Abrico Travel, On Travel և SunCHiLD Eco Tours զբոսաշրջային ընկերությունները, թեյագործական Ser Tea, գինեգործական Movsisyan Company, կավագործական Mane Tiles ընկերությունները, ձեռագործ պայուսակների արտադրությամբ զբաղվող TD Product-ը, Խոսրովի անտառ պետական արգելոցի թանգարանը:

«Ճանաչի՛ր Հայաստանը» ներքին զբոսաշրջային ցուցահանդեսը Զբոսաշրջության կոմիտեի կողմից 4-րդ անգամ է կազմակերպվել։ Միջոցառումը նպատակ ունի դառնալու ամենամյա՝ խթանելով զբոսաշրջիկների հոսքը դեպի մարզեր և բացահայտելու մարզային հնարավորությունները նորովի։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-08 18:05:27