Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղերձը Ուսուցչի օրվա առիթով

05.10.2025

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղերձը Ուսուցչի միջազգային օրվա առիթով.

«Սիրելի ուսուցիչներ,

Շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի միջազգային օրվա առիթով։

Այսօր ուզում եմ պարզապես շնորհակալություն ասել։
Շնորհակալություն այն ամենի համար, ինչ անում եք ամեն օր.
երբ ներս եք մտնում դասարան ու ձեր ներկայությամբ փոխում եք երեխաների ապագան, երբ սովորեցնում և դաստիարակում եք,
երբ ուժ եք գտնում՝ ներշնչելու, կրթելու, հանդուրժելու…

Դուք ձեզ վրա եք վերցրել մարդկանց կյանքում նաև ուղղություն ցույց տվողի դերը։ Եվ դա ամենակարևոր գործն է։

Ինչքան էլ արագ փոփոխվի կյանքը, ինչքան էլ զարգանան տեխնոլոգիաները, ցանկացած տարիքում բոլորս Ուսուցչի կարիք ունենք, այն Ուսուցչի, ով մեզ ուժ է տալիս առաջ գնալու, չվախենալու և միշտ հաղթելու։

Շնորհակալություն ձեր հետևողականության, համբերության ու սիրո համար։
Թող Ձեր ներդրած սերն ու լույսը բազմապատկվեն։ Եվ թող միշտ զգաք, որ միայնակ չեք այս ճանապարհին՝ մենք ձեր կողքին ենք։ Առողջ եղեք և շատ երջանիկ»։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-07 16:56:01