Նորություններ
Մարզպետն ընդունել է էկոպարեկային ծառայության պետին
06.10.2025
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր ընդունել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանին։
Կողմերը վերահաստատել են փոխադարձ համագործակցության ու գործընկերային հարաբերությունների ամրապնդման պատրաստակամությունը։
Վլադիմիր Կիրակոսյանը վստահություն է հայտնել, որ Արարատի և Վայոց ձորի մարզային վարչության լիարժեք համալրումն ու տեխնիկական վերազինումը հնարավորություն կտան առավել արդյունավետ իրականացնել անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության գործընթացները։ Կիրակոսյանի խոսքով՝ նախատեսվում է հաջորդ՝ 2026 թվականի երկրորդ կիսամյակին պաշտոնական համալրման աշխատանքները մեկնարկել:
Այցի կարևոր բաղադրիչներից է դարձել նաև համագործակցության նոր գործիքների և մեխանիզմների մշակման ու զարգացման գործընթացը, որը միտված է մարզում ապահովել բնապահպանական հսկողության համակարգի առավել համակարգված, նպատակային և արդյունավետ գործունեություն։
Ընդգծվել է, որ ձեռնարկվող միջոցառումները պետք է նպաստեն հանրության հետ բաց ու շարունակական երկխոսության խորացմանը, տարածքային բնապահպանական խնդիրների լիարժեք գույքագրմանը և էկոլոգիական օրակարգի շուրջ հանրության իրազեկման ու պատասխանատվության մակարդակի բարձրացմանը։