Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետն աշխատանքային շրջայց է կատարել Արարատ համայնքում

04.11.2025

 Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր աշխատանքային շրջայցով եղել է Արարատ համայնքում։ Մարզպետին ուղեկցել են փոխմարզպետ Վլադիմիր Խաչատրյանը, մարզպետի խորհրդական Հովհաննես Ավետիսյանը, Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը և պաշտոնատար այլ անձինք։

Մարզպետը Արարատ քաղաքում, Ավշար և Արարատ գյուղական բնակավայրերում հետևել է Կառավարության սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, արել դիտարկումներ և տվել համապատասխան հանձնարարականներ։

Արարատ քաղաքում մարզի ղեկավարը շրջել է Խանջյան փողոցով, որն ասֆալտապատվում է պետություն–համայնք համաֆինանսավորմամբ։ 1540 մետր հիմնանորոգվող փողոցը մեկն է քաղաքի այն 11 փողոցներից, որը բարեկարգվում է։ 2025–2026 թվականների սուբվենցիոն ծրագրով ճանապարհաշինական աշխատանքներ են նախատեսված նաև համայնքի Զանգակատուն, Ուրցալանջ, Լանջառ, Պարույր Սևակ, Երասխ, Արմաշ, գ․ Արարատ, Ավշար, Նոյակերտ բնակավայրերում։ Ծրագրի արժեքը 549 միլիոն 495 հազար դրամ է։

Սեդրակ Թևոնյանը դիտարկել է նաև Արարատ քաղաքի մշակույթի տան հարակից այգու և Վազգեն Սարգսյանի անվան հրապարակի հիմնանորոգման աշխատանքները։ Բարեկարգումը կրկին արվում է Կառավարության աջակցությամբ՝ 2025-2026թթ․ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։

Ավշար համայնքում էլ մարզպետ Թևոնյանին ներկայացրել են սուբվենցիոն ծրագրով արդեն ավարտական փուլում գտնվող մանկապարտեզի կառուցման աշխատանքները։ Ներկայացվել է, որ մանկապարտեզն արդեն շահագործման կհանձնվի հաջորդ տարի։ Արարատ բնակավայրում էլ մարզպետը ծանոթացել է հուշարձան–համալիրի, մշակույթի տան հարակից այգու բարեկարգման աշխատանքներին։ Պետություն–համայնք համաֆինանսավորմամբ արվող այս աշխատանքի արժեքը կազմում է շուրջ 67 միլիոն դրամ։ Արարատ համայնքում սուբվենցիոն ծրագրով կառուցվել է նաև մարզադպրոց, ասֆալտապատվել են ճանապարհներ։

Այցի ընթացքում մարզի ղեկավարը զրուցել է նաև քաղաքացիների հետ, լսել նրանց հարցերն ու խնդիրները։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-04 17:52:30