Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկել են Հայանիստի կամրջի վերականգնման աշխատանքները

05.11.2025

Սկսվել է Տ-2-13 «Արգավանդ–Հայանիստ–Հովտաշատ– Արմավիրի մարզի սահման» մարզային նշանակության ավտոճանապարհի կմ 8+600 հատվածում՝ Հայանիստ բնակավայրի տարածքում գտնվող կամրջի քանդման և հիմնանորոգման աշխատանքները։ Կամուրջը մասնակի փլուզվել էր օրեր առաջ, ինչի հետևանքով երթեկությունն այդ հատվածում դադարեցվել էր։

Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ հիմնանորոգման աշխատանքների ընթացքում ճանապարհը և կամուրջը ժամանակավորապես փակ են լինելու նաև հետիոտների անցման համար։

Երթևեկության համար կարելի է օգտվել Տ-2-7 Հ-12-Սիս–Հովտաշատ ճանապարհից և Արմավիրի մարզի Գայ բնակավայրով անցնող այլ երթուղիներից։

Շնորհակալություն համբերության և ըմբռնման համար։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-12 18:05:54