Նորություններ
Սեդրակ Թևոնյանի ուղերձը ՏԻՄ օրվա առիթով
10.11.2025
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը ուղերձ է հղել Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առիթով։
Ուղերձում ասվում է.
«Սիրելի քաղաքացիներ, համայնքի հարգելի ղեկավարներ, ավագանու անդամներ և ՏԻՄ համակարգի աշխատակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ։
Համայնքային աշխատողի անշահախնդիր աշխատանքի շնորհիվ է զարգանում համայնքը, երկիրը, համայնքն է այն միջավայրը, որտեղ ամեն օր ձևավորվում է քաղաքացիների վստահությունն ու հավատը պետական համակարգի նկատմամբ։
Շնորհակալություն ձեր ամենօրյա պատասխանատու և սրտացավ աշխատանքի համար։ Թող ձեր գործունեությունը մշտապես լինի հաջողություններով ու նոր ձեռքբերումներով լեցուն՝ ի բարօրություն մեր համայնքների և ամբողջ Արարատի մարզի։
Եղեք առողջ և երջանիկ»։


