Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սեդրակ Թևոնյանն ու Արայիկ Հարությունյանը հանդիպել են մարզի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ

18.11.2025

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր ընդունել է Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանին, ով մարզ էր այցելել տեղի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ հանդիպելու, ինչպես նաև իրականացված և ընթացիկ ծրագրերին ծանոթանալու նպատակով։

Մինչ բնակիչների հետ հանդիպումը, Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Արարատի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ մարզպետ Սեդրակ Թևոյանը մանրամասներ է ներկայացրել իրականացված և ընթացիկ ծրագրերի վերաբերյալ:

Այցի շրջանակում մարզի ղեկավարն ու Արայիկ Հարությունյանը հանդիպումներ են ունեցել Վերին Դվին, Դիմիտրով, Ռանչպար, Ղուկասավան բնակավայրերի բնակիչների հետ, ընդգծել, որ ազգային փոքրամասնությունների կրթական, կրոնական, մշակութային իրավունքներն ու պահանջմունքները մշտապես Կառավարության ուշադրության կենտրոնում են և այցի նպատակը ոչ միայն իրականացված ծրագրերին ծանոթանալն է, այլ նաև տեղում մտահոգություններին ու խնդիրներին ծանոթանալն ու հասցեագրելը:

Վերջիններս նաև պատասխանել են բնակիչների կողմից բարձրացված հարցերին և համապատասխան հանձնարարականներ տվել:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-21 17:08:09