Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզից դեպի Գեղարքունիքի մարզ նոր ավտոճանապարհ կկառուցվի

27.11.2025

Արարատի մարզի Ուրցաձոր բնակավայրից դեպի Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք տանող նոր ավտոճանապարհ կկառուցվի. կառուցվելիք ճանապարհն ուղիղ կապ կհաստատի Արարատի և Գեղարքունիքի մարզերի միջև։

Կառավարության այսօրվա նիստում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ ներկայում երկու մարզերը միմյանց հետ կապվում են միայն Վայոց ձորի, Կոտայքի մարզերի կամ Երևանի միջոցով, ինչը երկարացնում է երթուղին և սահմանափակում տնտեսական ու զբոսաշրջային կապերը։

«Այս ճանապարհը զգալիորեն կակտիվացնի ինչպես Գեղարքունիքի, այնպես էլ Արարատի մարզի տնտեսական կյանքը։ Ճանապարհի երկայնքով և վերջնակետերում կան զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող տարածքներ»,- ընդգծել է Վարչապետը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-23 18:06:41