Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Փոխմարզպետն ու մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները այցելել են Վանաշենի և Հնաբերդի վերանորոգված դպրոցներ

04.12.2025

Արարատի մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչների հետ այցելել է մարզի Վարդաշեն և Հնաբերդ բնակավայրերի դպրոցներ, որոնք վերանորոգվել են ՀՀ կառավարության «300 դպրոց» ծրագրի շրջանակում։

Այցի ընթացքում նրանք շրջել են դպրոցների տարածքներում, տեղում ծանոթացել իրականացված շինարարական աշխատանքներին։ Քննարկվել են նաև կրթական գործընթացների կազմակերպման հետ կապված մի շարք հարցեր։

Կառավարության ֆինանսավորմամբ վերանորոգված այս երկու կրթական հաստատություններն արդեն իսկ ապահովված են ժամանակակից, կրթական պահանջներին համապատասխան շենքային պայմաններով, դպրոցներում առկա են նորացված մասնագիտական լաբորատորիաներ, լուսավոր ու անվտանգ դասասենյակներ, մարզադահլիճներ, ինչպես նաև այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ։

Բացի այդ, կրթական հաստատությունները ապահովված են անհրաժեշտ գույքով հագեցված մարզադահլիճներով և խաղահրապարակներով։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-12 18:05:54