Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առիթով

28.01.2026

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ուղերձ է հղել Հայոց Բանակի կազմավորման 34-ամյակի առիթով։

«Սիրելի հայրենակիցներ,

Այսօր նշում ենք մեր պետականության կարևորագույն հիմնասյուներից մեկի՝ Բանակի կազմավորման 34-րդ տարեդարձը։

Տարիների ընթացքում հայոց բանակն անցել է ձևավորման, կայացման և զարգացման բարդ ուղի՝ մշտապես կանգնած լինելով մեր անկախ պետականության պահպանման խնդրի առաջ։

Այսօր զինված ուժերում իրականացվում են մեծածավալ բարեփոխումներ, որոնք միտված են առավել մարտունակ և հզոր բանակի ստեղծմանը։
Բանակի ամրապնդումը համազգային պատասխանատվություն է, որը պահանջում է պետական մարմինների, հասարակության և յուրաքանչյուր քաղաքացու համատեղ ու հետևողական աջակցությունը։

Խոնարհվում եմ Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած զինվորների և սպաների հիշատակի առաջ, արժևորում և շնորհակալություն հայտնում զինված ուժերում ծառայություն իրականացնող բոլոր զինծառայողներին՝ իրենց պատասխանատու և պատվաբեր ծառայության համար։

Մաղթում եմ խաղաղություն, անվտանգություն և կայուն զարգացում մեր երկրին։
Փա՛ռք Հայոց բանակին»։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-13 16:45:27